-
16.04.2025|
13:28
Շնորհավորում եմ գյումրեցիներին, որոնց մասնակցության և ձայների շնորհիվ Գյումրին ազատվեց ՔՊ-ական քաղաքապետից:
Շնորհավորում եմ նաև ընդդիմադիր թիմերին, ինչպես ասում են՝ իշխանությունը վերցրիք, մնաց՝ պահեք...
-
15.04.2025|
13:07
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի վերաբերյալ Նիկոլի այսօրվա ելույթը ոչ թե հաշվետվություն էր, այլ մանիպուլյատիվ մոնոներկայացում՝ իրականությունից կտրված, կեղծիքի վրա կառուցված պրոպագանդիստական շոու...
-
14.04.2025|
17:01
Արաբաթ գործակալ Միրզոև, բան չունե՞ս ասելու:
Թե՞ Բաքվի հետ համատեղ եք գործում` նրանք զառանցում են, դուք էլ` լռում, հաստատելով այդ զառանցանքի իսկությունը...
-
14.04.2025|
08:38
Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա
Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս
Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։
Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։
-
06.04.2025|
18:47
Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։
-
01.04.2025|
11:03
1. Գյումրին (նաև՝ Փարաքարը) մերժեց Նիկոլ Փաշինյանին: Վարչական ռեսուրսի ու ընտրակեղծիքային ամբողջ գործիքակազմի կիրառումը «Քաղաքացիական պայմանագրին» տալիս է ընդհանուրի 1/3-ի ձայները: Այդպես էր Երևանի ընտրությունների ժամանակ: Այդպիսի արդյունքներ արձանագրվեցին նաև Գյումրիում և Փարաքարում...
-
31.03.2025|
10:28
Գյումրիում կայացած ընտրությունները լակմուսի թղթի նման բացահայտեցին ՔՊ-ական իշխանության ընտրական անմաքուր տեխնոլոգիաները։ Խորհրդային ժամանակ կինոթատրոններում կարճ կինոժուռնալ էին ցուցադրում, որին հաջորդում էր ֆիլմը։
-
27.03.2025|
14:46
Այն, որ Գյումրիում իշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է, էլ ավելի ընդգծվեց նախ՝ Նիկոլի երեկվա բառամթերքից (գործողությունները լրիվ կանխատեսելի էին), իսկ այսօր՝ արդեն Գյումրիում ընթացող ակնհայտ ռեպրեսիվ գործողություններից...
-
25.03.2025|
20:30
Այսօր դիտել եմ քպ խմբակի մի կին պատգամավորուհու հարցազրույցը, որտեղ նա պատմում էր Գյումրիում իր նախընտրական բուկլետախեղդի մասին։
-
24.03.2025|
18:01
Թուրքիայում տեղի ունեցողին ուշի ուշով, շունչը պահած հետևում է Ադրբեջան անունով արհեստածին պետությունը։ Իսկապես մտածելու բան ունեն։
˘â‚¬â„˘/1370293922">
